Պոլինա Գագարինայի ամուսինն առաջին անգամ մեկնաբանել է իր ու երգչուհու բաժանումը
Վերջերս հայտնի է դարձել երգչուհի Պոլինա Գագարինայի ու ամուսնու՝ Դմիտրի Իսխակովի բաժանության մասին։ Զույգը մինչ այժմ ոչ մի կերպ չէր մեկնաբանում ամուսնալուծության լուրերը, սակայն աստղի նախկին ամուսինն այսօր որոշել է հայտարարություն անել՝ հրապարակում անելով Instagram-ում։
«Մենք այլեւս միասին չենք ապրում»,- գրել է Իսխակովը՝ հավելելով, որ իրեն ու Պոլինային հաջողվել է «նորմալ հարաբերություններ» պահպանել, եւ իրենք շարունակում են շփվել ու «սիրով հոգ են տանում երեխաների մասին»։
Գագարինան առայժ մեկնաբանություն չի տվել եւ շարունակում է անձնական էջում դրական լուսանկարներ հրապարակել երեխաների հետ ու պատմել՝ ինչպես են իրենք միասին հիանալի ժամանակ անցկացնում։
Կարծիքներ