ՍԴ փոփոխությունների նախագիծը սահմանադրական արդարադատությունը վերականգնելու համար է. Նիկոլայ Բաղդասարյան
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Freenews.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ նախագիծը բացասական կողմեր չունի: «Նախագիծը սահմանադրական արդարադատությունը վերականգնելու համար է: Մենք ժամանակին ընդունել ենք Սահմանադրությունը, որտեղ ամրագրել ենք, որ ՍԴ դատավորները չեն կարող պաշտոնավարել առավել քան 12 տարի, մինչդեռ անցումային դրույթներով Հրայր Թովմասյանի մասնակցությամբ սահմանվել է, որ այդ անցումային դրույթներմ ապահովեն, որպեսզի ինքը ցմահ նախագահի»,-նշեց պատգամավորը: Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ այսուհետ ՍԴ ոչ մի դատավոր չի կարող 12 տարուց ավելի պաշտոնավարել: Դիտարկմանը, որ ընդդիմադիր շրջանակներում գործընթացը համարում են հակասահմանադրական, պատգամավորը պատասխանեց. «Նրանք ի վերջո հնարավորություն կունենան դիմել ՍԴ և պաշտպանել իրենց թեզը: Ընդդիմությունը կարող է նիստի ժամանակ իր տեսակետը հայտնել, եթե գտնում են որ հակասահմանադրական է, ապա թող դիմեն ՍԴ: Եթե դիմեն ՍԴ, կարծում եմ պարտություն կկրեն»: Ինչ վերաբերվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, ապա Նիկոլայ Բաղդասարյանն ասում է՝ պատասխանը դրական է: Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 89 կողմ ձայնով ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
Կարծիքներ