4 զոհ չէինք տա, եթե ռուսները Ներքին Հանդը չմեկուսացնեին ԵՄ դիտորդներից. Իոաննիսյան

4 զոհ չէինք տա, եթե ռուսները Ներքին Հանդը չմեկուսացնեին ԵՄ դիտորդներից. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել է.

«ՌԴ սահմանապահները պետք է դուրս շպրտվեն Ներքին Հանդի խաչմերուկից

Ամբողջ հայ-ադրբեջանական սահմանին կա միայն մի տեղ, որտեղ ԵՄ դիտորդները չեն կարողանում մոտենալ և դա Ներքին Հանդն է։

Մայրուղուց դեպի Ներքին Հանդ գնացող ճանապարհի խաչմերուկում ռուսաստանյան սահմանապահները արգելափակոց են տեղադրել և ԵՄ դիտորդներին չեն թողում մոտենալ գյուղին։

Արդյունքում ադրբեջանցիներն Ներքին Հանդում ինչ ուզում` անում են, հետո հայտարարում, թե բա «ԵՄ դիտորդների պատասխանատվության գոտում է», թեև շատ լավ գիտեն, որ իրենց դաշնակից ռուսները ԵՄ դիտորդներին այդտեղ մոտ չեն թողում։

Ես վստահ եմ, որ մենք 4 զոհ չէինք տա, եթե ռուսները Ներքին Հանդը չմեկուսացնեին ԵՄ դիտորդներից։

Հ.Գ. Ռուսաստանյան սահմանապահներին Ներքին Հանդից հանելն անգամ ավելի հրատապ է, քան Զվարթնոցից»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում