Կրակոցներ Արմավիրի մարզի Շահումյան գյուղում

Կրակոցներ Արմավիրի մարզի Շահումյան գյուղում

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ փետրվարի 15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան գյուղում մի խումբ երիտասարդներ զենքի նմանվող առարկայով կրակոցներ են արձակում:

Ոստիկանները այն պահին են հասնել գյուղ, երբ նշված անձինք իրենց մի քանի ընկերների հետ հրացանից կրակոցներ են արձակել տարբեր ուղղություններով:

Պարզվել է, որ Արամ Մ.-ն նշված հրացանը գնել է օրեր առաջ՝ էջմիածին քաղաքի որսորդական խանութից, սակայն՝ առանց համապատասխան թույլտվության:

Կրակողներից մեկն ասել է, որ իրենք կրակել են ճնճղուկների վրա, քանի որ իրենց ցորենը ճնճղուկներն ուտում էին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում