Ներում-բեկում չի լինելու, կառավարությունն ագրեսիվ է տրամադրված
MediaNews-ը գրում է.
Առաջիկա օրերին ԱԺ-ում կառավարությունը կներկայացնի իր ծրագիրը։ Մեր տեղեկությունների համաձայն՝ կառավարությունը մինչև օգոստոսի 23-ը պետք է խորհրդարանական խմբակցություններին ուղարկի կառավարության ծրագիրը, որպեսզի ընդդիմությունն էլ իր հերթին հասցնի ուսումնասիրել և հետագա քննարկումների ժամանակ դիրքորոշում հայտնել:
Բայց այս անգամ ամեն բան այլ է։ Եթե ԱԺ-ում ընդդիմության ներկայացուցիչներին թվում է, թե հերթական էժան մանիպուլյացիաներով ու իշխանության հասցեին տարատեսակ, անհիմն վիրավորանքներ հնչեցնելով կկարողանան ինչ-որ արդյունք գրանցել, ապա չարաչար սխալվում են։
Դեռ երեկ՝ օգոստոսի17-ին ԱԺ Ջրային կոմիտեի նախագահի ելույթը հստակ ապացուցեց շրջանառվող այն լուրերը, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի, ագրեսիվ է տրամադրված և թույլ չի տա ընդդիմության ներկայացուցիչներին անհիմն վիրավորանքներ հնչեցնելով ու տարբեր մանիպուլյացիաներով հանրության աչքերին թոզ փչել՝ առավել ևս որ դրա համար իշխանությունն արդեն իսկ ստացել է ժողովրդի վստահության քվեն։
Այս գործում իր ակտիվ մասնակցությունը կցուցաբերի նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով նույնիսկ վայրկյան անգամ չի վարանի ընդդիմության ներկայացուցիչներին օրինակ վիրավորանքներ հնչեցնելու համար ձայնի իրավունքից զրկելու և նիստերի դահլիճից դուրս հրավիրելու համար, իսկ նման նախադեպեր արդեն իսկ կան։
Այնպես որ, ընդդիմության համար թեժ է լինելու, ու բացառված չէ կառավարության ներկայացրած ծրագրի քննարկման ժամանակ իր չհաշվարկած քայլերի պատճառով հենց ընդդիմությունը հայտնվի թիրախում։
Կարծիքներ