ՊԱՀՀ-ում մեկնարկել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման 4-րդ հոսքի դասընթացը
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման չորրորդ հոսքի դասընթացը։ Միջոցառմանը ներկա էին ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացի ուսումնառողները:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դասընթացի ծրագիրը մշակվել է ՊՆ ՊԱՀՀ-ում՝ համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթության իրականացման համար: Այն միտված է ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության ու պետության անվտանգության մտավոր ներուժի, ռազմագիտավերլուծական, կառավարչական կարողությունների կատարելագործմանը և ռազմավարական մակարդակում դրանք կիրառելու անհրաժեշտ հմտությունների զարգացմանը:
Դասընթացի շրջանակում ուսումնառողներին փոխանցվում են պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ համալիր գիտելիքներ:
ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շնորհավորել է ուսումնառողներին ՊԱՀՀ-ի դասընթացի մեկնարկի առթիվ եւ հաջողություն մաղթել նրանց ուսումնառության մեջ:
Կարծիքներ