Փելոսին հայտարարել է, որ Բայդենը կդառնա ԱՄՆ նախագահ

Փելոսին հայտարարել է, որ Բայդենը կդառնա ԱՄՆ նախագահ

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ստացել է ընտրողների մանդատն ու շուտով կդառնա պետության նոր ղեկավարը: Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

«Որքան ուրախալի է այսօր ձեզ հայտնել, որ Ջո Բայդենն ունի այդ անհավանական մանդատը: Շատ շուտով նա փոխնախագահից կդառնա ընտրված նախագահ Ջո Բայդեն: Դա երջանիկ օր է մեր երկրի համար»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով՝ այս առավոտ պարզ է դարձել, որ հենց Բայդեն-Հարիս զույգն է հաղթել Սպիտակ տան համար պայքարում: Սենատոր Քամալա Հարիսը ԱՄՆ փոխնախագահի թեկնածուն է:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում