ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին որոշումը
Չորեքշաբթի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձեւ չի ընդունել, ըստ որի՝ Վաշինգտոնի վարչակազմը պետք է բոլոր ամերիկյան զորքերը դուրս բերի Սիրիայից։
Փաստաթղթին աջակցել են ընդամենը 103 կոնգրեսականներ, որոնց դեմ են արտահայտվել 321 օրենսդիրներ։ Բանաձեւում նշվում է, որ ամերիկյան զորքերը պետք է դուրս բերվեն Սիրիայից «փաստաթղթի հաստատումից ոչ ուշ, քան 180 օր հետո»։
Նախաձեռնությունը ներկայացրել է փետրվարին պատգամավոր Մեթ Գյոտցը (R-Fla.):
Կարծիքներ