Կուրիլյան կղզիների մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Անցած օրվա ընթացքում սեյսմոլոգները 5,7 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների (Սախալինի շրջան) մոտակայքում, հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օնեկոտան կղզուց 202 կմ դեպի արևելք, 43 կմ խորության վրա»,- հայտնել են սեյսմիկ կայանը։
Սեյսմոլոգների տվյալներով՝ 3-4 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացել Պարամուշիր կղզու Սեւերո-Կուրիլսկ քաղաքի բնակիչները:
Կարծիքներ