Ճապոնական ծովում ռուսական նավերի վարժանքներ են անցկացվել

Ճապոնական ծովում ռուսական նավերի վարժանքներ են անցկացվել

Արեւելյան ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ «Գրոմկի» եւ «Սովերշեննի» նավերը, ինչպես նաեւ Խաղաղ օվկիանոսի նավատորմի նորագույն ականակիր «Յակով Բալյաեւը» հրետանային կրակ են բացել Ճապոնական ծովում՝ մեկ նավով ծովային մարտ վարելու խնդրի մշակման շրջանակներում, հայտնում է «Московский комсомолец»-ը:

Զորավարժությունների շրջանակներում «Սովերշեննի» կորվետը եւ «Յակով Բալյաեւ» ականակիրը հրետանային կրակով խոցել են «Իլ-38» հականավային ինքնաթիռից պարաշյուտով նետված օդային թիրախները: «Գրոմկին» ունիվերսալ նավի հրետանային A-190 սարքից կրակ է բացել ափամերձ անտեսանելի թիրախի ուղղությամբ: Որպես թիրախներ հանդես են եկել պայմանական հակառակորդի տեխնիկան ու կրակակետերը:

Ինչպես նշվում է, «Գրոմկին» նույնպես խոցել է թիրախները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում