Տասնյակ հազարավոր իսրայելցիներ դուրս են եկել փողոց՝ բողոքելու Նեթանյահուի բարեփոխումների դեմ

Շաբաթ օրը հազարավոր բողոքի ցույցեր են տեղի ունեցել Իսրայելի ողջ տարածքում։ Ցուցարարները դեմ են Բենիամին Նեթանյահուի կառավարության քաղաքականությանը և նրա ծրագրած դատական բարեփոխումներին։ Ամենամեծ հանրահավաքը, ինչպես նախորդ շաբաթներին, անցկացվել է Թել Ավիվի արևելքում գտնվող կառավարական շենքերի համալիրի տարածքում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Միջադեպերի մասին հաղորդումներ չեն եղել։
Ցույցը սկսվել է Իսրայելի օրհներգի կատարմամբ, որը ցուցարարները միաձայն երգել են։ Ցուցարարների կարծիքով՝ Նեթանյահուի կաբինետի առաջարկած դատական բարեփոխումները խարխլում են այս պատմական փաստաթղթում ամրագրված պետության ժողովրդավարական հիմքերը։
Ըստ կազմակերպիչների, որոնց վկայակոչում է Jerusalem Post թերթը, շաբաթ երեկոյան Թել Ավիվում բողոքի ցույցի է դուրս եկել 135 հազար մարդ, ոստիկանությունը դեռևս չի հրապարակել իրենց հաշվարկների տվյալները։
Զուգահեռաբար ընդդիմության ցույցեր են անցկացվել երկրի բազմաթիվ այլ քաղաքներում։ Մասնավորապես, Հայֆայում հավաքվել է մոտ 17 հազար ցուցարար, 8 հազար մարդ եկել է Նեթանիայի հանրահավաքին, որտեղ ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Յաիր Լապիդը դիմել է ցուցարարներին, գրում է թերթը։
Կարծիքներ