Ժամը 18։30-ի դրությամբ «Սուրմալուի» տարածքում կա 3 անհետ կորած և 16 զոհ

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը «Ֆեյսբուքի»-ի իր էջում տեղեկացնում է, որ ժամը 18։30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա 3 անհետ կորած, 16 զոհ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Գրառման մեջ նաև ասված է․
«3 օրից ավել է, ինչ հրշեջ-փրկարարները՝ Կարմիր Խաչի ներկայացուցիչների և կամավորների հետ միասին, սեփական կյանքը վտանգելով, իրականացնում են որոնողա-փրկարարական աշխատանքներ։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը, նախնական տվյալներով, կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)»։
Կարծիքներ