Հրդեհ Մարմարիկի ջրամբարի մոտակա սարում

Հրդեհ Մարմարիկի ջրամբարի մոտակա սարում

Հունվարի 4-ին, ժամը 14։16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտավազ գյուղում՝ Մարմարիկ ջրամբարի մոտակա սարում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:41-ին: Նախնական տվյալներով այրվում է 12 հա խոտածածկույթ, որից 2500 քմ-ն անտառածածկ տարածքում:

Հրդեհաշիջման աշխատանքները ժամը 20:32-ի դրությամբ ժամանակավորապես դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 37 փրկարարական ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսության» մասնաճյուղի 14 աշխատակից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում