«Գազել»-ում օրեր առաջ տեղի ունեցած սպանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվել է ոստիկանություն
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 20-ին, ժամը 9:30-ին Արտաշատի բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Գարեգին Բ.-ն, որը ապրիլի 17-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանությունից նշեցին, որ տվյալ անձն այն նույն մարդն է, ով ապրիլի 14-ին Երևանում Պարոնյան-Լեո խաճմերուկում թիվ 54 երթուղին սպասարկող «Գազել»-ում սպանություն էր կատարել:
«Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Գարեգին Բ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին»,- նշում են ոստիկանությունից:
Երևանում թիվ 54 համարի երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանություն կատարողը Արտաշատ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1963 թվականին: Դեպքը պատահել էր միկրոավտոբուսի մեջ դիմակ չկրելու համար դիտողություն անելու և արդյունքում վիճաբանության պատճառով: Մահացողը Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ է եղել:
Կարծիքներ