«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով

Այս պահին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցի մեր հայրենակիցների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով, հայտնում են հիմնադրամից։

«Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ հիմնադրամն այս պահին զբաղվում է անհրաժեշտ սննդամթերքի, հագուստների, դեղորայքի ապահովման կազմակերպչական աշխատանքներով: Հաշվի առնելով տեղահանված մեր հայրենակիցների մեծ քանակը` բարեգործական ծրագրերի կազմակերպումն ու իրականացումը իրականացվելու է փուլային տարբերակով:

Առաջիկայում իրականացվող ու իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում