Օգոստոսի 14-ին տեղի կունենա Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը
Դոնի Ռոստովում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 14-ին ժամը՝ 11։30-ին Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։
«Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։
Հեռախոս՝ 8/863/266-56-03
8/863/266-54-58
Ավիատոմսի արժեքը՝ 12․300 ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Կարծիքներ