Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում երթևեկության փոփոխություններ տեղի կունենան

Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում երթևեկության փոփոխություններ տեղի կունենան

Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում հոկտեմբերի 9-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի։

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Նժդեհի փողոցից Սևանի փողոցի խաչմերուկ ուղղությամբ նախկին 3 երթևեկելի գոտին կդառնա 4: Ավելացվող գոտին կգործի միայն ձախ՝ դեպի Արշակունյաց պողոտա: 

«Գարեգին Նժդեհի-Սևանի փողոցների խաչմերուկից դեպի Արշակունյաց պողոտա և Նժդեհի հրապարակ 4 երթևեկելի գոտիներից 2-ը կլինեն դեպի ձախ, 1-ը՝ ուղիղ և ևս մեկը՝ ուղիղ և աջ:
Արշակունյաց պողոտայից դեպի Աշխատանքի հրապարակ և հակառակ ուղղությամբ դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց նախկին 4 երթևեկելի գոտիները կդառնան 5:  Երթևեկությունը կկազմակերպվի 1 աջ և 4 ուղիղ սկզբունքով:

Փոփոխություններով պայմանավորված՝ Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում մոտ 50 մ խորությամբ կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառ-կայանումը:

Նժդեհի փողոցի հասարակական տրանսպորտի կանգառը կտեղափոխվի հրապարակի ուղղությամբ 10 մ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ըստ աղբյուրի՝ փոփոխությունն արվել է տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով:    

Հետևեք մեզ նաև Տելեգրամում