ԶԼՄ-ները հաղորդում են Սիրիայում ամերիկյան երկու ռազմակայանի դեմ հարձակումների մասին
Լիբանանի Al Mayadeen հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Սիրիայում հարձակման են ենթարկվել ԱՄՆ երկու ռազմակայաններ։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ ըստ Al Mayadeen-ի, Սիրիայում՝ Իրաքի և Հորդանանի հետ սահմանին գտնվող Ալ Թանֆ ռազմակայանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման։ Բացի այդ, ըստ լրատվամիջոցի՝ հրթիռային հարձակման է ենթարկվել Կոնոկոյի ռազմակայանը, որը գտնվում է Դեյր էզ Զորի նահանգում։
Տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։ Հայտնի չէ, թե ով է իրականացրել հարձակումները։
Միջադեպի մասին պաշտոնական որևէ հայտարարություն չի եղել։
Կարծիքներ