Ադրբեջանը լրտեսել է Հայաստանում աշխատող 12 անձի՝ ներառյալ պաշտոնյաների

Ադրբեջանը լրտեսել է Հայաստանում աշխատող 12 անձի՝ ներառյալ պաշտոնյաների

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևում ասվում է, որ Ադրբեջանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ժամանակ Pegasus լրտեսական ծրագրով գաղտնալսել է Հայաստանում գործունեություն ծավալած 12 անձի, այդ թվում՝ պաշտոնյաների։ 

Վեհաժողովի բանաձևում, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանը օգտագործել է նաև Pegasus-ը՝ լրագրողների, անկախ լրատվամիջոցների սեփականատերերի և քաղհասարակության ակտիվիստների դեմ։ Վերջին զեկույցները բացահայտում են դրա կիրառումը Հայաստանում աշխատող 12 անձի, այդ թվում՝ պետական պաշտոնյաների նկատմամբ, ինչն անդրազգային թիրախավորված լրտեսության օրինակ է»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում