Վրաստանի «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից

Վրաստանի «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից

Վրաստանի գլխավոր դատախազությունը պահանջում է 2019-ի հունիսի 20-ի գործով մեղադրվող Նիկա Մելիայի խափանման միջոցը փոխել կալանքի, քանի որ նա չի վճարել սահմանված գրավը: Քննչական գերատեսչությունը փետրվարի 12-ին դիմել էր խորհրդարան՝ համաձայնություն ստանալու համար, գրում է aliq-ը:

Հայտնի է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշում է կայացրել բավարարել դատախազության պահանջը և հավանաբար վաղը Նիկա Մելիան կզրկվի պատգամավորական լիազորությունից:

Խորհդարանի կանոնակարգի համաձայն՝ պատգամավորին լիազորությունից զրկելու համար անհրաժեշտ է խորհրդարանի լրիվ կազմի 1/3-ի աջակցությունը, այսինքն՝ 50 պատգամավորի ձայն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում