Թուրքիայի գործողությունները սպառնալիք են Իրաքի ազգային անվտանգությանը. Իրաքի նախագահական
Իրաքի նախագահ Բերհեմ Սալիհի գրասենյակը Իրաքի հյուսիսում թուրքական ԶՈւ կողմից ապրիլի 18-ին սկսված ռազմական գործողության վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է Իրաքի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Իրաքի նախագահ Բերհեմ Սալիհի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Իրաքի հյուսիսում սկսված թուրքական գործողությունը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» PKK դեմ ուղղված գործողությունները համաձայնեցված չեն պաշտոնական Բաղդադի հետ:
Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսում մեկնարկել է «Մագիլ-կողպեք» ռազմական գործողության առաջին փուլը:
Ռազմական գործողությունն ուղղված է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության»՝ Իրաքում տեղակայված ուժերի դեմ:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ իրաքյան Մեթինա, Զապ և Ավաշին-Բասյան շրջաններում ռազմական գործողությունը սկսվել է ապրիլի 18-ի գիշերը՝ ավիացիայի աջակցությամբ։
Կարծիքներ