Պարետի սահմանած նորմերի պահպանման նպատակով տեսչական մարմիններն իրականացրել են 79094 ստուգում
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 06.09.2020-ի դրությամբ կայացվել է 5245 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
Նշվում է, որ 06.09.2020-ի դրությամբ իրականացվել է 79094 ստուգում:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացրել են.
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՀՀ կրթության տեսչական մարմին
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Կարծիքներ