Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

2021 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի բողոքարկման նիստը:

Նիստին մասնակցել ցանկացող քաղաքացիները մինչև 2021 թվականի նոյեմբերի 29-ը՝ ժամը 10.00-ն, մասնակցության մասին պետք է հայտ ներկայացնեն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով նիստին մասնակցության ցանկության մասին և մասնակցող անձի անուն, ազգանունը:

Նիստը տեղի կունենա ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական շենք 2 հասցեում՝ 5-րդ հարկ, նիստերի դահլիճ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում