Կենդանաբանական այգու հարևանությամբ բախվել են Volkswagen Tuareg-ը, BMW-ն ու թիվ 35 համարի ավտոբուսը, կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ժամը 11։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու հարևանությամբ, բախվել են 22-ամյա Խորեն Հարությունյանի վարած «Volkswagen Tuareg» մակնիշի 44 ՍՍ 484 համարանիշի, 21-ամյա Տիգրան Հովհաննիսյանի վարած «BMW 528» մակնիշի 88 PP 01 համարանիշի և 49-ամյա Սերոբ Մանուկյանի վարած թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը։
Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի մասին նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
Կարծիքներ