Փրկարարները դուրս են բերել 400 մետր խորությամբ ձորն ընկած քաղաքացուն
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 3-ին, ժամը 16։43-ին ահազանգ է ստացել, որ Նուռնուս գյուղի ամառանոցների մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը. դժվարամատչելի տեղանքից քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները, պարեկային ծառայության և շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Ս. Բ.-ին (ծնված 1972 թ.) դուրս են բերել ձորից (մոտ 400 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. նա հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կարծիքներ