Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Լեմկինի անվան ինստիտուտի համահիմնադրին և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը մայիսի 3-ին ընդունել է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի համահիմնադիր, իրավաբան Իռեն Վիկտորիա Մասիմինոյին և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչներ Լուսիանա Մինասյանին ու Էդուարդո Կոստանյանին։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին առնչվող հարցեր։
Կարծիքներ