Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման մեղադրանքով հետախուզվողը
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ էին ձեռք բերել առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տվյալն իրացվել է մայիսի 28-ին՝ ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ։ Արդյունքում՝ Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Նորագավիթում բնակվող 37-ամյա մի տղամարդ, որը Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեթամֆետամինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ, ծալովի դանակ և այլն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։
Կարծիքներ