ԱՄՆ-ը իրանական նավթը վաճառել է ԱՄԷ-ի ափերի մոտ կալանված լցանավից
Միացյալ Նահանգները շուրջ 2 մլն բարել իրանական նավթ են վաճառել Է Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ կալանված Achilleas լցանավից: Այդ մասին հաղորդել Է The Associated Press-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը:
Achilleas լցանավն ԱՄՆ-ի կողմից կալանվել Էր փետրվարին՝ Ֆուջեյրա Էմիության ափերի մոտ: Դատական փաստաթղթերի համաձայն, նավը ենթակա Է եղել բռնագրավման ամերիկյան հակաահաբեկչական օրենքներին համապատասխան:
Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ), որն ԱՄՆ-ում ճանաչվում Է ահաբեկչական կազմակերպություն, փորձել Է լցանավն օգտագործել Չինաստանում նավթի վաճառքի համար:
Դատախազները պնդում են, որ բեռնառաքները փորձել են բեռը քողարկել՝ այն ցույց տալով որպես «Բասրայի թեթեւ նավթ»՝ հարեւան Իրաքից: ԱՄՆ-ի կառավարությունը Achilleas-ը հասցրել Է Հյուսթոն (Տեխասի նահանգ), որտեղ ավելի քան 2 միլիոն բարել նավթահումք Է վաճառվել 110 մլն դոլար գնով, հետեւում Է փաստաթղթերից: Ինչպես նշում Է գործակալությունը, ԱՄՆ-ի Էներգետիկական տեղեկատվական վարչության (EIA) տվյալների համաձայն, անցյալ տարվա հոկտեմբերին ներմուծել են 1,1 մլն բարել իրանական նավթ, հավանաբար, նմանօրինակ բռնագրավման արդյունքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ