Գյումրիում ձիու նկատմամբ կառապանի դաժան վերաբերմունքի փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ.ոստիկանություն
Նոյեմբերի 6-ին սոցիալական ցանցում «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ գրառում էր եղել։
«Ոստիկանությունն իրականացրել է ստուգողական գործողություններ և հրապարակման հիման վրա ոստիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել է նախաքննական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար։
Նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Կարծիքներ