Համատեղ ջանքերով կապահովվի համագործակցության շարունակական զարգացումը. ՔԿ նախագահը՝ Նիդերլանդների դեսպանին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ապրիլի 27-ին մասնակցել է Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը։
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկո Յակոբ Սխերմեսին հասցեագրված ուղերձով Արգիշտի Քյարամյանը դեսպանության անձնակազմին և Նիդերլանդների ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի կապակցությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հատկապես ընդգծել է Հայաստանի և Նիդերլանդների իրավապահ համակարգերի միջև ձևավորված ջերմ հարաբերությունների բարձր մակարդակը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով կապահովվեն համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը:
Կարծիքներ