«Սատանի կամրջի» մոտակայքում մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Հուլիսի 29-ին՝ ժամը 15:11-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ «Սատանի կամրջի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ. Մ., ծնված 1963 թ․) և «VAZ» (վարորդ` Ա. Ա., ծնված 1963 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Մ.Ա.-ին (ծնված 1960 թ.) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը
Վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Շտապօգնության աշխատակիցները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Կարծիքներ