Կստեղծվի 7 նոր աշխատատեղ` շուրջ 428.400 դրամ միջին ամսական աշխատավարձով
Կառավարությունը հաստատել է «Մոդերն ինտերնետ թեքնոլոջիս» ՓԲԸ-ին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին որոշումը: Ընկերությունը նախատեսում է գործունեություն ծավալել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Ծրագրի շրջանակներում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 153,000,000 դրամ: Կստեղծվի 7 նոր աշխատատեղ` շուրջ 428,400 դրամ միջին ամսական աշխատավարձով:
Կարծիքներ