Մեծ Բրիտանիայում բժիշկ-ինտերնները սկսել են առողջապահական ծառայության պատմության մեջ ամենաերկարատև գործադուլը

Մեծ Բրիտանիայում բժիշկ-ինտերնները սկսել են առողջապահական ծառայության պատմության մեջ ամենաերկարատև գործադուլը

Անգլիայում հազարավոր բժիշկ-ինտերններ վեցօրյա գործադուլ են հայտարարել, որը կդառնա  ամենաերկարատևն Առողջապահության ազգային ծառայության (NHS) պատմության մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ գործադուլի պատճառով կդադարեցվի պլանային բժշկական օգնությունը։

Անգլիայի բժիշկ-ինտերնները պահանջում են 35 տոկոսով բարձրացնել իրենց աշխատավարձը։

Գործադուլը սկսվել է հունվարի 3-ին, տեղի ժամանակով առավոտյան ժամը 07։00-ին, այն բանից հետո, երբ կառավարության և Բրիտանիայի բժշկական ասոցիացիայի միջև բանակցությունները ձախողվել են։

BBC-ն  նշում է, որ բժիշկ-ինտերնները կազմում են Առողջապահության ազգային ծառայության բժիշկների թվի կեսը։ Գործադուլի յուրաքանչյուր օրվա համար չեղարկվել է շուրջ 35 000 բժշկական միջամտություն։

Անցյալ տարվա հուլիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը երկրում զանգվածային գործադուլների ֆոնին հայտարարել էր, որ պետական ​​հատվածի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրացվեն. բժիշկ-ինտենների դեպքում խոսքը միջինը 9 տոկոսով աշխատավարձերի բարձրացման մասին է։

Ընդհանուր առմամբ, անցած տարվա ընթացքում Անգլիայում բժիշկ-ինտերնները գործադուլների են մասնակցել 28 օր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում