ԵՄ-ն ողջունում է ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը. Ժոզեֆ Բորել
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացում․
«Եվրամիությունը ողջունում է երեքշաբթի օրը Հայաստանի Ազգային ժողովի կողմից միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացումը։ Հայաստանի նախագահի ստորագրությունից հետո որոշումն ուժի մեջ կմտնի։
ԵՄ-ն կոչ է անում բոլոր այն պետություններին, որոնք դեռ չեն արել դա, միանալ Հռոմի ստատուտին։ Ստատուտին ամեն մի միացում ավելի է արագացնում միջազգային հանրության մեջ համընդհանուր ներգրավվածությունն ու ամրապնդում անպատժելիությանը վերջ տալու և հաշվետվության մշակույթը զարգացնելու ընդհանուր վճռականությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Կարծիքներ