Չինական դեղագործական ընկերության գործարանում պայթյուն է տեղի ունեցել. կա երկու զոհ
Չինաստանի հյուսիս-արևելքում՝ Լյաոնին նահանգի Բենսի քաղաքի դեղագործական գործարանում, փետրվարի 8-ին տեղի է ունեցել խոշոր պայթյուն:
Ըստ «Սինհուա» լրատվական գործակալության՝ պայթյունի հետևանքով մահացել է երկու մարդ, առնվազն երեքը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 10:50-ին, քաղաքի այսպես կոչված բարձր տեխնոլոգիական գոտում գտնվող արտադրամասում:
Թաղային վարչակազմը լրագրողներին հայտնել է, որ պայթյունի հետևանքով լուրջ վնասվածքներ ստացած երկու մարդ հոսպիտալացվել է:
Սակայն հետագայում նրանք մահացել են հիվանդանոցում՝ չնայած բժիշկների բոլոր ջանքերին:
Պայթյունի պատճառը դեռ պարզված չէ: Տեղի իրավապահները ներկայումս քննում են միջադեպը:
Կարծիքներ