Բրազիլիան կառաջարկի իր միջնորդությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում

Բրազիլիան կառաջարկի իր միջնորդությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ճապոնիայում կայանալիք Յոթնյակի (G7) գագաթնաժողովի շրջանակներում մտադիր է միջնորդություն առաջարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում: Այս մասին նախագահը երեքշաբթի օրը հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Պատերազմի շարունակությունը միայն կհանգեցնի ավելի շատ մարդկանց մահվան: Հետևաբար, մենք պետք է գտնենք մեկին, ով կարող է քննարկել խաղաղությունը, և Բրազիլիան պատրաստ է դրան: Այս մասին ես արդեն խոսել եմ Չինաստանի նախագահի, Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ և այսօր ես կխոսեմ այս մասին Հնդկաստանի վարչապետի և Ինդոնեզիայի նախագահի, ինչպես նաև շատ այլ առաջնորդների հետ, որոնց կհանդիպեմ G7-ի գագաթնաժողովում»,- ասել է Լուլա դա Սիլվան։

Նախագահի խոսքով՝ մայիսի 20-21-ը Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում G7-ի գագաթնաժողովի օրակարգում կներառվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինայի իրավիճակը, էներգետիկան, կլիմայի փոփոխությանը հակազդելը, տնտեսական զարգացումը և գործազրկության դեմ պայքարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում