Պրոբացիայի ծառայության պետի և գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարներն ազատվել են պաշտոններից

Պրոբացիայի ծառայության պետի և գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարներն ազատվել են պաշտոններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ պրոբացիայի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Նիկոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Պրոբացիայի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Նիկոյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մնացականյանին ազատել զբաղեցրած պաշտոնից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում