Արման Թաթոյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել է Իտալիա
Մեկնարկել է այցս Իտալիա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Նախատեսված է իմ մասնակցությունը մի շարք հանդիպումների, այդ թվում՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ինչպես նաև «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան. կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով բարձրաստիճան համաժողովին:
Այցի ընթացքում տեղի կունենան նաև իմ մասնակցությամբ քննարկումներ Իտալիայի խորհրդարանում, ինչպես նաև մի շարք միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»,- հայտնել է Թաթոյանը:
Կարծիքներ