7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են բասկետբոլի մրցումները

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են բասկետբոլի մրցումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվել են բասկետբոլի (տղաներ, աղջիկներ) հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները:

Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզահամալիրում մարզադահլիճում անցկացված եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցել են միջմարզային մրցումներին ուղեգիր նվաճած ուժեղագույն թիմերը՝ Երևան քաղաքի, ՀՀ Արագածոտնի, ՀՀ Արմավիրի, ՀՀ Կոտայքի և ՀՀ Սյունիքի մարզերի տղաների դպրոցական թիմերը և Երևան քաղաքի, ՀՀ Լոռու, ՀՀ Կոտայքի, ՀՀ Սյունիքի և ՀՀ Շիրակի մարզերի աղջիկների դպրոցական թիմերը:

Տղաների պայքարում մրցանակային տեղեր են գրավել՝

1-ին տեղ – ՀՀ Շիրակի մարզ, Արթիկի թիվ 3 ավագ դպրոցը

2-րդ տեղ – << Ալեքսանդր Քեմուրջյանի անվան Երևանի թիվ 170 ավագ դպրոցը

3-րդ տեղ – ՀՀ Լոռու մարզ, Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոցը

4-րդ տեղ – ՀՀ Սյունիքի մարզ, Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը

5-րդ տեղ – ՀՀ Կոտայքի մարզ, Չարենցավանի միջնակարգ դպրոցը

Աղջիկների պայքարում մրցանակային տեղեր են գրավել՝

1-ին տեղ – ՀՀ Շիրակի մարզ, Արթիկի թիվ 3 ավագ դպրոցը

2-րդ տեղ – ՀՀ Կոտայքի մարզի, Չարենցավանի ավագ դպրոցը

3-րդ տեղ – ՀՀ Լոռու մարզ, Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցը

4-րդ տեղ – ք. Երևան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր ուսումնական հաստատությունը

5-րդ տեղ – ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցը

1-ից 3-րդ տեղեր գրաված դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթներով, մարզիկները հավաստագրերով, մեդալներով: Պարգևատրությունը կատարել են ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը և ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Սուրեն Պռազյանը։

Մրցումների գլխավոր մրցավարի պարտականություններն իրականացրել է Հայաստանի բասկետբոլի միցավարական հանձնաժողովի նախագահ Դրաստամատ Մուրադյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում