Բելգիայի վարչապետը ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո կարանտինի մեջ է

Բելգիայի վարչապետը ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո կարանտինի մեջ է

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն, ինչպես նաև դաշնային կառավարության մի շարք նախարարներ, մտել են կարանտին Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսի հետ հանդիպումից հետո, ով COVID-19-ի թեստ է հանձնել՝ դրական պատասխանով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բելգիական RTBF հեռուստաալիքին:

Նաև, մինչև թեստի բացասական արդյունքը չստացվի, կարանտինում կմնան Բելգիայի ներքին գործերի, արտաքին գործերի, պաշտպանության և արդարադատության նախարարության ղեկավարները , որոնք մասնակցել են ֆրանսիական պատվիրակության հետ հանդիպումներին։

Բելգիայի վարչապետի խորհրդական Ֆրանսուա Բեյլին բացատրել է, որ բանակցությունների ընթացքում պահպանվել են բոլոր գործող սանիտարական չափանիշները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում