Արայիկ Թոփալյանը և Վիգեն Նազարյանը՝ Մ23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ

Արայիկ Թոփալյանը և Վիգեն Նազարյանը՝ Մ23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների հավաքականը երկու մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: 

55 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արայիկ Թոփալյանը մրցել է թուրք Մեհմետ Սարփի հետ և հաղթեց 10:1 հաշվով:

Ավելի ուշ բրոնզե մեդալի համար պետք է գոտեմարտեր նաև Վիգեն Նազարյանը․ նրա մրցակիցը վնասվածքի պատճառով չկարողացավ գոտեմարտել, արդյունքում՝ Նազարյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ 

Դավիթ Ջոթյանը և Ռազմիկ Կուրդյանը զիջեցին մրցակիցներին բրոնզե մեդալի համար գոտեմարտում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում