Sky News. Աֆղանստանում պահվում են Մեծ Բրիտանիայի երեք քաղաքացիներ
Աֆղանստանի իշխանությունները կալանքի տակ են պահում բրիտանացի երեք քաղաքացու։ Այս մասին շաբաթ երեկոյան հայտնել է բրիտանական Sky News հեռուստաալիքը։
Թագավորության արտաքին գործերի նախարարությունը հաստատել է լուրը։
«Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ Աֆղանստանում կալանավորված բրիտանացի քաղաքացիների համար հյուպատոսական մուտք ապահովելու և նրանց ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար», - լրագրողներին հայտնել են գերատեսչությունում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալվածների թվում է 23-ամյա վիդեոբլոգեր Մայլս Ռաթլեջը, ով համբավ է ձեռք բերել թեժ կետեր «զբոսաշրջային ուղեւորությունների» շնորհիվ։ Նա եղել է Քաբուլում արևմտամետ կառավարության տապալման և թալիբների իշխանության վերադարձի ժամանակ և տարհանվել բրիտանացի զինվորականների կողմից։ Մարտին նա դադարեցրեց գրառումները սոցիալական ցանցերում՝ իբր Աֆղանստան վերադառնալով։
Կարծիքներ