Թուրքիան վերջապես կարող է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել. Չավուշօղլու

Թուրքիան վերջապես կարող է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել  է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված պայմանավորվածությանը՝ շեշտելով, որ Թուրքիան հույս ունի, թե Հայաստանը չի խախտի հրադադարը։

Մեւլութ Չավուշօղլուն նշել է, թե այդ պայմանավորվածության արդյունքում վերջապես Թուրքիան կարող է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ։  «Հայաստանը եւ Հայաստանի ժողովուրդն այդ կարգավորումից միայն կշահեն»,–ասել է Չավուշօղլուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում