Լոնդոնի քաղաքապետը հայտարարել է մայրաքաղաքում կորոնավիրուսի պատճառով արտակարգ իրավիճակի մասին

Լոնդոնի քաղաքապետը հայտարարել է մայրաքաղաքում կորոնավիրուսի պատճառով արտակարգ իրավիճակի մասին

Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը հայտարարել Բրիտանիայի մայրաքաղաքում արտակարգ իրավիճակի մասին՝ ասելով, որ հիվանդանոցները գերծանրաբեռնված կլինեն, եթե բնակիչները տանը չմնան, հայտնում է Reuters-ը:

«Այսօր ես հայտարարեցի Լոնդոնում արտակարգ իրավիճակի մասին, որովհետեւ սպառնալիքը, որ այս վիրուսը ներկայացնում է մեր քաղաքի համար, ճգնաժամի մակարդակի է»,- ասել է նա: «Յուրաքանչյուր 30-րդ լոնդոնցին այժմ COVID-19 ունի: Եթե անհապաղ միջոցներ կձեռնարկենք, մեր առողջապահական համակարգը կխորտակվի, եւ ավելի շատ մարդիկ կմահանան»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում