Որդու մասունքները ճամպրուկում պահող կնոջը ձերբակալել են երկու տարի անց
Կալիֆոռնիայում ձերբակալել են մի կնոջ, որի հնգամյա որդու մասունքները դեռ երկու տարի առաջ հայտնաբերել են նրա ճամպրուկում։
Դեժաուն Լուդի Անդերսոնի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել այն բանից հետո, երբ 2022 թվականի հոկտեմբերին նրան ձերբակալելու հրաման էր տրել Կահիր Ջորդանի մահվան գործով:
Ամիսներ առաջ Ինդիանա նահանգում սունկ հավաքողը ճամպրուկ էր գտել, որում եղել էին այդ կնոջ որդու՝ Կահիրի մասունքները, հայտնել են պաշտոնյաները: Ճամպրուկը հայտնաբերվել է 2022 թվականի ապրիլին Վաշինգտոնի շրջանի գյուղական տեղանքում՝ ճանապարհի երկայնքով տարածվող անտառապատ տարածքում:
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել՝ սպանության, երեխայի նկատմամբ անփույթ վերաբերմունքի, որը հանգեցրել է մահվան և արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքներով:
Ձերբակալության օրդեր է տրվել նաև մեկ այլ կնոջ՝ Դաուն Քոլմանի նկատմամբ, որը հետագայում ձերբակալվել է, մեղավոր է ճանաչվել սպանության նպատակով դավադրության մեջ և դատապարտվել 25 տարվա ազատազրկման, սակայն Անդերսոնը մնացել է ազատության մեջ։
Անդերսոնը ուրբաթ օրվանից գտնվում է Լոս Անջելեսի բանտում։
Իշխանությունները ձգտում են Անդերսոնին վերադարձնել Ինդիանա՝ մեղադրանք առաջադրելու համար:
Ոստիկանությունը տղայի մահվան հետ կապված ուրիշ ոչ ոքի չի փնտրում։
Դիահերձումը պարզել է, որ 5-ամյա Կահիրը մահացել է փսխումից և փորլուծությունից, որոնք հանգեցրել են ջրազրկման։
Տղային հուղարկավորել են Ինդիանայում, համայնքը կազմակերպել է նրա հուղարկավորությունը ու տապանաքար տեղադրել նրա գերեզմանին։
Կարծիքներ