ՀՀ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ
Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Նոյեմբերի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ին՝ ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5, 8-9-ի գիշերը 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում՝ նոյեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում
Երևան քաղաքում
Կարծիքներ