«ԳԱԿ մշակութային խաչմերուկ». մասնակցության հրավեր արտերկրի արվեստագետների համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնն (ԳԱԿ) իրականացնում է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ. արվեստագետների ստեղծարար կացության ծրագիրը»:
Ծրագրին կարող են մասնակցել Վրաստանի, Իրանի, Շվեյցարիայի, Իտալիայի և Ֆրանսիայի արվեստագետները:
Գեղագիտության ազգային կենտրոնը հրավիրում է Իրանի, Վրաստանի, Շվեյցարիայի, Իտալիայի, Ֆրանսիայի անկախ արվեստագետներին և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նախագծերի առաջարկներ ներկայացնելու և մասնակցելու ծրագրին:
Նախագծերը պետք է ներկայացնել արվեստի հետևյալ ուղղություններով՝ կերպարվեստ, թատերարվեստ, պարարվեստ, երաժշտարվեստ:
Կարծիքներ