Ծառայելու եմ ի նպա՛ստ Ավան վարչական շրջանի բարգավաճմանը և ղեկավարելու եմ ի շահ վարչական շրջանի բնակիչների

Ծառայելու եմ ի նպա՛ստ Ավան վարչական շրջանի  բարգավաճմանը և ղեկավարելու եմ ի շահ վարչական շրջանի բնակիչների

Ջուլիետա Ազարյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ ընկերներ,

Հայտնում եմ,որ ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության, Երևան քաղաքի՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը, ըստ այդմ.

Ինձ տրված լիազորություններն իրականացնելիս պահպանելու եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, ազնվորեն և բարեխղճորեն կատարելու եմ իմ առջև դրված խնդիրները։

Ծառայելու եմ ի նպա՛ստ Ավան վարչական շրջանի բարգավաճմանը և ղեկավարելու եմ ի շահ վարչական շրջանի բնակիչների :

Ի գործ։

Սիրով՝

Ձեր Ջուլիետա»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում