Ուկրաինայում զոհվել է Ռուստամ Մուրադովի եղբորորդին. գեներալը հերքել է իր՝ վիրավորում ստանալու մասին լուրերը

Ուկրաինայում զոհվել է Ռուստամ Մուրադովի եղբորորդին. գեներալը հերքել է իր՝ վիրավորում ստանալու մասին լուրերը

Ուկրաինայում զոհվել է Ռուսաստանի հերոս, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի եղբորորդին։ Այս մասին հայտնում է Baza տելեգրամ ալիքը։

Ըստ տեղեկությունների՝ 27-ամյա Սալման Սուլեյմանովը դասակի հրամանատար է եղել։ Հունվարի սկզբին նրան և իր գործընկերներին տեղափոխել էին Ուկրաինայի հետ սահման։ Նշենք, որ, նույն աղբյուրի փոխանցմամբ, ինքը Մուրադովն էլ վիրավորում է ստացել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։

Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Ուկրաինայում իր՝ եղբորորդու մահվան մասին տեղեկությունը և միաժամանակ հերքել Ուկրաինայում մարտերի ժամանակ իր՝ վնասվածք ստանալու մասին լուրերը։

Լուսանկարում՝ Մուրադովի եղբորորդին

Ըստ Baza-ի՝ Սալմանը զոհվել է մարտերի ժամանակ։ Տելեգրամ-ալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ միայն Սալմանի ոսկորներն են տարվել հայրենիք Դաղստան՝ Դերբենտի շրջան։ Գեներալը հուղարկավորության համար արձակուրդ է վերցրել։

Հիշեցնենք, որ Ռուստամ Մուրադովը մինչև 2022 թվականի փետրվարը ղեկավարում էր ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում։ Նա անցել է երկու չեչենական արշավների միջով, եղել է ռազմական խորհրդական Սիրիայում։

Նշենք, որ մայիսի 22-ին էլ Ինգուշեթիայում տեղի է ունեցել պաշտպանության փոխնախարար և հանրապետության նախկին ղեկավար Յունուս-Բեկ Եվկուրովի եղբորորդու հուղարկավորությունը։ Մահացած կապիտան Ադամ Խամխոևը մասնակցել է ուկրաինական պատերազմին։ Հաղորդվում է, որ սպան մահացել է մայիսի 21-ի գիշերը։ Նա ավարտել է օդադեսանտային զորքերի Ռյազանի բարձրագույն հրամանատարական դպրոցը և ծառայել Ուլյանովսկի օդադեսանտային գրոհային ընկերությունում՝ որպես հրամանատար։

Հուղարկավորությանը ներկա են եղել հանգուցյալի տասնյակ հարազատներ ու ընկերներ։ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական կառույցները չեն մեկնաբանել Խամխոևի մահվան մասին լուրերը։

 

Լուսանկարում՝ Ադամ Խամխոևը

Վերոնշյալ տեղեկատվության հետ մեկտեղ դեռևս չհաստատված տեղեկություններ կան, որ վերջին 24 ժամում Ուկրաինայում սպանվել է ևս մեկ ռուս սպա, այս անգամ՝ գեներալ։

Այսպես, երեկ Դոնբասի մարտերում ուկրաինական ուժերը «Իգլա» զենիթահրթիռային համակարգով խոցել են ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-25 գրոհային ինքնաթիռ։ Օդաչուները չեն կարողացել փրկվել:

Հաղորդվում է, որ նրանցից մեկը ՌԴ տիեզերական ուժերի գեներալ-մայոր Կանատամ Բոտաշևն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում