Կրթությունն անձի առաջընթացի հիմնական նախադրյալն է և ապագայի «անձնագիրը». Անահիտ Ավանեսյան

Կրթությունն անձի առաջընթացի հիմնական նախադրյալն է և ապագայի «անձնագիրը». Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

«Կրթությունն անձի առաջընթացի հիմնական նախադրյալն է և ապագայի «անձնագիրը»: Այն ամենամեծ ներդրումն է ստեղծարար հասարակության և մրցունակ պետության կերտման ճանապարհին:

Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին:

Ուսումնական տարին սկսենք դրական լիցքերով, սպասումներով և աշխատասիրությամբ»,- ասված է նախարարի ուղերձում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում